Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արտաքին ճնշումների ներքո գործող իշխանությունն ի զորու չէ ինքնուրույն որոշումներ կայացնելու

Արտաքին ճնշումների ներքո գործող իշխանությունն ի զորու չէ ինքնուրույն որոշումներ կայացնելու
11.08.2025 | 18:03

Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումը հերթական անգամ վկայում է, որ Ադրբեջանը կարողանում է դիվանագիտական խաղի դաշտում հասնել առավելագույն արդյունքի՝ առանց որևէ զիջում կատարելու։

Ալիևը, փաստացի, նույնիսկ փաստաթուղթ չստորագրելով, ստացավ այն, ինչ երկար տարիներ էր ուզում՝ Հայաստանի տարածքով անցնող միջանցք։ Բայց դրանով էլ չսահմանափակվեց․ նա Նիկոլի առաջ դրեց հերթական բաց ու հստակ պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը (որպես տնային աշխատանք)։ Սա ոչ միայն արտաքին քաղաքական ճնշում է, այլև ուղիղ ազդակ, որ Հայաստանի ներքին օրակարգը և պետական կառավարման առանցքային որոշումները գտնվում են Բաքվի վերահսկողության տակ։

Մինչդեռ Նիկոլի քարոզչական խմբերը քանի օր է կոկորդ պատռելով շարունակում են խոսել «ինքնիշխանությունից» և «սերունդների համար խաղաղություն բերելուց»։ Իրականությունը, սակայն, շատ դաժան է․ ինքնիշխանությունը կորցրած, արտաքին ճնշումների ներքո գործող իշխանությունն ի զորու չէ ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առաջ շարժվելով թուրքական օրակարգով։

Ասեմ ավելին՝ երբ երկրի սահմանադրական կարգի փոփոխությունը դրվում է թշնամի երկրի ղեկավարի օրակարգում և վերածվում է քաղաքական պայմանավորվածության պայմաններից մեկի, այլևս դժվար է խոսել անկախության և պետական կամքի մասին։

Դուք ինքնիշխան չեք, դուք մի կետից կառավարվող հակազգային ստրկամիտներ եք: Ո՞նց էր Սպիտակ տանը ոգևորված ասում. «Ինչ ասեք, ես համաձայն եմ»:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4096

Մեկնաբանություններ